00:00:00

Հարավկովկասյան երկաթուղու 20 աշխատակից ստացել է «Փրկարար» որակավորում

19:29, 12 նոյեմբեր 2021

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կողմերը բարձր են գնահատել կառույցների միջև հաստատված փոխգործակցությունը: Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ առկա են համագործակցության ծրագրերի ընդլայնման և զարգացման լայն հնարավորություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում: Ալեքսեյ Մելնիկովն, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, մասնավորապես ընդգծել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 20 աշխատակիցների համար ընթացիկ տարվա օգոստոսին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից իրականացված դասընթացների կարևորությունը: Նրանք մտադիր են գալիք տարի ԱԻՆ-ին դիմել իրենց կառույցի ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին որակավորելու խնդրանքով: «ՀԿԵ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նման վերապատրաստումները հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում սեփական ուժերով իրականացնել առաջին արձագանքը՝ մինչև փրկարարների մոտենալը: Վերապատրաստված խմբերը, հարկ եղած դեպքում, կարող են համալրել նաև փրկարար կամավորների շարքերը: Հանդիպման ավարտին Անդրանիկ Փիլոյանը Ա.Մելնիկովին փոխանցեց դասընթացներ և որակավորում անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներին ԱԻ նախարարի հրամանով շնորհված «Փրկարար» որակավորման դասի փրկարարի գրքույկները, վկայականներն ու կրծքանշանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր