Newmedia.am-ին հայտնի է դարձել, թե երբ և որտեղ տեղի կունենա Քանաքեռցի Տույի հոգեհանգիստը։

Ըստ մեր տեղեկությունների՝ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Հիշեցնենք, որ newmedia.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել նախորդ գիշերը տեղի ունեցած սպանությունից։Քանաքեռցի Տույի հետ սպանվել են նաև նրա մտերիմ  ընկերները՝ Կվոն ու Բոքսը, ովքեր ևս հայտնի անուններ են։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթունի սեփական տներից մեկում  կրակոցներ են հնչել ։ Սպանվել է հայտնի քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը։ Կան նաեւ այլ զոհեր։ Նրանց թիվը 4-ն է։

Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:

Մահացածներից երկուսը եղել են Տույի մտերին ընկերները՝ Կվոն ու Բոքսը։

Տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Նա ևս սպանվել է։

Տեղեկություն տարածվեց, որ կրակողներից մեկը նրա տղան է։ Արտյուշը 4 որդի ունի՝ Նորոն, Վլադը, Հովհաննեսը և Հակոբը։ Դեռ հայտնի չէ, թե որ որդին է եղել կրակողներից մեկը։ Մեր աղբյուրներն ասացին, որ թիվ 1 հիվանդանոցում այս պատմության մասնակիցներից մեկին են բերել ։ Նա հրազենային վիրավորում ունի, 20 տարեկան է։

Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Անկուսակցական է: 1998-2001թ-ը Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել:

Քանաքեռում երեկ տեղի ունեցած «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի և ևս երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ Տյուշի բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։

 

newmedia.am