00:00:00

«Հրապարակ». «Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի»

13:37, 12 նոյեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երգչուհի Մարիամ Մերաբովան նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ...» խորագիրը կրող համերգով: Նա ասել է, որ Հայաստան է գալիս հայրենիքի համար բարդ շրջանում. «Իրավիճակն ինձ համար հրեշավոր է, հանցավոր: Չեմ կարող ձեւացնել, թե պատերազմն ավարտվել է, թե պետք է կատարվածի մասին արագ մոռանալ, հապշտապ ջնջել հիշողությունից կամ հրաժարվել ինչ-որ բաներից, ես չեմ պատրաստվում: Այն ինձ խորապես խոցում է՝ իբրեւ հայուհու: Ես նույնքան ծանր եմ տանում Ղարաբաղի հայերի վիշտը, որքան որ ծանր կտանեի ցանկացած այլ ժողովրդինը, եթե նրան վիճակվեր նման ճակատագիր: Դժբախտությունը պիտի համախմբի հայերին, ոչ թե մասնատի: Իմ համերգը համախմբվելու կոչ է՝ ուղղված համայն հայությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր