00:00:00

Մինսկի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները ներառում են ներգաղթյալների տեղափոխող ավիաընկերությունների ցուցակ

23:39, 11 նոյեմբեր 2021

Մինսկի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները ներառում են ներգաղթյալների տեղափոխող ավիաընկերությունների ցուցակ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք առաջարկում ենք ընդլայնել գործող պատժամիջոցները։ Մենք ուսումնասիրում ենք իրավաբանական ուղիները, որոնց օգնությամբ մենք կարող ենք Բելառուս ներգաղթյալների տեղափոխող եւ ապա սահման տեղափոխող ավիաընկերությունների նկատմամբ սեւ ցուցակներ ստեղծել»,-ասել է նա։ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացոցիչ Նաբիլա Մասրալին նշել է, որ գազն առաջին անհրաժեշտության ռեսուրս է, եւ Բելառուսը չպետք է այն օգտագործի որպես աշխարհքաղաքական զենք ԵՄ-ի դեմ հիբրիդային հարձակումների համար։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ ի պատասխան պատժամիջոցների կարող է փակել գազի տարանցումը դեպի Եվրոպա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր