00:00:00

Թուրքիայում մշակվում է ցամաքային և ծովային «Բայրաքթար»

03:29, 12 նոյեմբեր 2021

Թուրքական «Բայքար» պաշտպանական ընկերությունը կանցկացնի երկու նոր անօդաչու սարքերի փորձարկումներ, որոնք թույլ կտան օգտագործել անօդաչուների հնարավորությունները՝ ցամաքայինից մինչև ռազմածովային գործողություններ: Այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Նա ասել է, որ նոր սարքը կփորձարկվի առաջիկա երկու տարում և կկարողանա օդ բարձրանալ թուրքական ռազմածովային ուժերի նավից, որն այժմ արտադրության մեջ է, գրում է Daily Sabah-ը։ Թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքի օգտագործումը կարևոր գործոն է դարձել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ադրբեջանում։ Այս հանգամանքը Baykar-ին բերել է ուշադրության կենտրոն և վերածել այն խոշոր արտադրողի և արտահանողի: Ընկերությունը արտահանման պայմանագրեր է կնքել 13 երկրի, այդ թվում՝ համատեղ արտադրության համաձայնագիր Ուկրաինայի հետ։ Վերլուծաբաններն ասում են, որ Թուրքիան անօդաչու սարքերի ծրագրի մասշտաբով այն դասվում է աշխարհի առաջատար չորս արտադրողների շարքում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Չինաստանի կողքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր