00:00:00

Տույնն անվանական զենք էր նվեր ստացել քրեական ենթամշակույթի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանից

01:57, 12 նոյեմբեր 2021

Լրագրող Արեն Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Գիշերը փոխհրաձգության հետևանքով 4 մարդ մահացել ա, որոնց մեջ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, քրեական հեղինակություն Տույը։
Բայց ստեղ մի հատ ուրիշ բան ա ինձ հետաքրիր․ ԱԺ նախընտրական քարոզարշավին Շամշադինում էինք, ու ընտեղ ՔՊ-ի համար քարոզչություն էր անում նաև Տույը, որը հենց էդ կողմերից ա։
Ու ըստ տեղի բնակիչների, ինքը անվանական զենք էր նվեր ստացել Նիկոլ Փաշինյանից, որը միշտ մոտն էր պահում։ Հիմա հետաքրքիր ա, փոխհրաձգության ժամանակ էդ նվեր ստացած զենքը գործածվել ա, ու դրանից զոհ եղել ա, թե չէ՞։
Ու շատ հետաքրքիր ա նաև էն, որ քրեական ենթամշակույթի դեմ օրենք ա ընդունվել հենց Նիկոլի նախաձեռնությամբ, ու մարդիկ դատապարտվում են օրենքով գող, կամ հեղինակություն լինելու համար, բայց որոշ դեպքերում, փաստորեն կարան նաև զենքով պարգևատրվեն հենց Նիկոլից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր