00:00:00

ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը

01:06, 12 նոյեմբեր 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա)) այսօր տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպմանը, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ կալանավորները, ականազերծումը, անհայտ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանությունը, ինչպես նաև կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը։ Համանախագահները նաև ընդգծել են բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը: Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց մանդատի համաձայն՝ շարունակական ջանքերի կարևորությունը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր