00:00:00

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

22:26, 11 նոյեմբեր 2021

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, գ. Բերդավան): ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ սննդի կառույցների ներքին մակերեսները եղել են քարից, առանց որևէ նյութով երեսպատման, ուստի անհնար է կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, արտադրական սենքերի հատակը հարթ չի եղել՝ հատակի մակերեսի մի մասը կիսաքանդ բետոն է, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ: Նաև՝ արտադրամասը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար, իսկ արտադրամասի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ: Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր