00:00:00

Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան

21:59, 11 նոյեմբեր 2021

Դրան ոչ կարողանում եմ տեսնել, ոչ լսել. Կարդացի, որ կառավարության նիստի ժամանակ բարբաջել է, թե Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է, որ «միջանցք» չլինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք։ Հո դրա համար պատերազմ չէի՞նք անելու։ Հետո էլ՝ Սյունիքը տվեցինք, որ մնացյալ Հայաստանը պահենք, հո պատերազմ չէի՞նք անելու։ Եվ ի՞նչ․․․Եվ ոչինչ․․․Իհարկե, ընդդիմությունը շտապ քննարկումներ կկազմակերպի, խիստ հայտարարություն կընդունի, մի թեթև բողոքի ցույց կանի և վերջ։ Եվ արդեն, ոչ թե «Վերք Հայաստանի», այլ՝ վերջ Հայաստանի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր