00:00:00

Արցախում Covid-ից ստացիոնար բուժում են ստանում 111 հիվանդ. 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

21:41, 11 նոյեմբեր 2021

Երեկ, ուշ երեկոյան ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հերթական անգամ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) ստացիոնար բուժում են ստանում 111 հիվանդ, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 69-ինը՝ ծանր։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Նախարարը շրջել է վերակենդանացման բաժանմունքով և հիվանդասենյակներով, տեսակցել հիվանդներին և բժիշկների հետ միասին քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնուհետև տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Հայրիյանը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին, ժամանակին պատվաստվել պաշտպանելով Ձեզ և Ձեր հարազատների առողջությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր