00:00:00

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Վայքի իրացման ցանցում

21:50, 11 նոյեմբեր 2021

Այսօր ՍԱՏՄ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Վայք քաղաքի իրացման ցանցում: 6 խանութների ստուգայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր