00:00:00

Գորիսի՝ ադրբեջանական մաքսակետերի շրջափակման մեջ հայտնված գյուղերում հացի խնդիր է եղել, ճանապարհը փակ է

21:32, 11 նոյեմբեր 2021

Քիչ առաջ, 13.00-ի սահմաններում, banber.am-ը զրուցեց Գորիսի ավագանու անդամ Իրինա Յոլյանի հետ, նա մանրամասներ ներկայացրեց Գորիս-Կապան մայրուղու հետ կապված նոր զարգացումների և դրանց որոշ հետևանքների մասին: Հարց-Տիկին Յոլյան, երեկ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ գիշերը՝ 12:00-ից ադրբեջանական կողմը սկսելու է սահմանային անցակետեր տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածում, կասե՞ք, արդեն տեղադրե՞լ են ադրբեջանցիներն այդ անցակետերը: Պատ.-Այս պահին ճանապարհը փակ է, երթևեկությունն իրականացվում է միայն Գորիս-Տաթև՝ նորակառույց ճանապարհով: Հարց-Ո՞վ է փակել ճանապարհը: Պատ.-Ադրբեջանցիները: Հարց-Իսկ այդ մասում հայտնված մեր գյուղերի վիճակն ինչպիսին է, նրանք շրջափակման մեջ չե՞ն հայտնվել, որովհետև քիչ առաջ ասվեց, որ այնտեղ ճանապարհներ կան, որոնք բայց դեռ նոր պիտի ասֆալտապատվեն: Եղանակն էլ նպաստավոր չէ կարծեք, հողաշեն ճանապարհներով հաջողվում է՞ Որոտանի, Շուռնուխի և մյուս համայնքների հետ կապ ապահովել: Պատ.-Որոտանում հացի խնդիր կար, և քանի որ ճանապարհները իսկապես հողաշեն են, թեթև մեքենանաերը չեն կարողանում անցնել: Մենք հաց հասցրինք, հիմա էլ Շուռնուխ ենք հաց ուղարկել, ճանապարհին է, դժվար են հասնում: Հարց.-Քիչ առաջ լրատվամիջոցները գրեցին, թե այդ համայնքների որոշ ղեկավարների հետ հնարավոր չէր կապվել, գրեցին, որ արդեն կապ չկա, կոնկրետ՝ Որոտանում: Իրո՞ք կապ չկա: Պատ.-Երևի զբաղված են եղել, մենք կապ հաստատում ենք, անընդհատ կապի մեջ ենք, այս պահին ավելացնելու բան չունեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր