00:00:00

Ուկրաինայի հայ բժիշկներն ներդրում կունենան վիրավոր հայ զինվորների վերականգնման և բուժման մեջ

20:39, 11 նոյեմբեր 2021

Ուկրաինայի հայ բժիշկների միության ներկայացուցիչները Հայաստան կայցելեն՝ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչական կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է բժիշկ, Ուկրաինայի հայ բժիշկների միության կոորդինատոր Գայանե Գինոսյանը Նրա խոսքով՝ ՈՒՀԲՄ-ն իր առաջ նպատակ է դրել կապ հաստատել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ու կազմակերպությունների հետ, մասնակցելու համար հայկական առողջապահական համակարգի զարգացմանը, նպաստել փոխգործակցությանն ու համագործակցությանը հայ մասնագետների հետ տարբեր ոլորտներում։ «Ասոցացիայի հիմնական նպատակը Ուկրաինայի հայ բժիշկների հզոր միավորում ստեղծելն է, որը կկարողանա լայնամասշտաբ բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես Ուկրաինայի, Հայաստանի հիվանդներին, այդպես էլ՝ ամբողջ սփյուռքով մեկ։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ վիրավորված հայ զինծառայողների վերականգնման և բուժման մեջ։ Մեր ասոցացիան կօգնի Հայաստանի բժիշկներին ծանոթանալ աշխարհի բժշկության նվաճումներին ու նորամուծություններին։ Բացի այդ, Հայաստանի և Ուկրաինայի մասնագետների համագործակցությունն ուղղվելու է Արցախի և Հայաստանի մարզերում բժշկական օգնության ցուցաբերմանը։ Այս այցի ընթացքում ծրագրում ենք այցելել գեղարքունիքի մարզ՝ հասկանալու համար խնդիրների բովանդակությունը։ Մեր ամենամեծ նպատակն այն է, որ կարողանանք օգնել Հայաստանին անցնել ամենատարբեր հիվանդությունների հաղթահարման ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները։ Մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ այդ խոչընդոտները վերացնելու գործում և օգնել կազմել մասնագետների մի խումբ, որոնց նպատակը կլինի ստեղծել ավելի ուժեղ, ավելի պորֆեսիոնալ, իսկ որ ամենակարևորն է՝ ավելի մատչելի ու հասանելի առողջապահական համակարգ», - ասել է Գինոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր