00:00:00

Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչեւ այլընտրանքային ճանապարհը վերանորոգեն․ Որոտանի դպրոցի ուսուցչուհի

20:19, 11 նոյեմբեր 2021

Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչեւ այլընտրանքային ճանապարհի հատվածները, որոնք դժվարանցանելի են, վերանորոգեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Տունիաթյանը։ Նա նշեց՝ դեռ անհայտ է, թե երբ այլընտրանքային ճանապարհը կվերանորոգվի։ Հիշեցնենք, որ այսօր դպրոցի ուսուցիչները ահազանգել էին, որ երկու ժամ ուշացումով են հասել դպրոց, Գորիս-Կապան ավտոճանապարհը փակ է, բաց լինելու դեպքում էլ ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր