00:00:00

Հակոբ Արշակյանի մոտ քննարկվել է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա 3 տարվա աշխատանքային պլանը

19:25, 11 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի` առաջիկա 3 տարիների համար հաստատված աշխատանքային պլանի, հերթական նիստի ժամկետի եւ օրակարգի ձեւավորման հարցերը: Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում Արցախի հարցի շուրջ քննարկումների, հանձնաժողովին կից գործարարների խորհրդի ստեղծման, փորձագիտական խորհրդի գործունեության, համատեղ մշակութային ու կրթական միջոցառումների իրագործման, ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, օրենսդրական դաշտի ներդաշնակեցման եւ մի շարք այլ հարցերի: ԵԱՏՄ շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման համատեքստում կարեւորվել է գործադիրի հետ համաձայնեցված աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների անցկացման համատեղ աշխատանքի իրականացման ձեւաչափը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր