00:00:00

ՀՀ-ում կարանտինային ռեժիմը կպահպանվի մինչև հունիսի 20-ը․ զորամասերում տեսակցություններն արգելված են

18:01, 11 նոյեմբեր 2021

Կառավարությունը այսօրվա հերթական նիստում որոշեց Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Որոշման հիմնավորման մեջ ասվում է․ «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանա­վորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  1. որոշման 1-ին կետում «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունիսի 20-ը» բառերով.
  2. որոշման հավելվածի 2-րդ կետում «սերտիֆիկատ չունեցող անձանց» բառերը փոխարինել «սերտիֆիկատ չունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցիներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրա­պետու­թյունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կար­գա­վիճակ ունեցող անձանց» բառերով.
  3. որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրա­պետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղա­քացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաս­տան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք բացի սույն հավելվածի 2-րդ և 2.1-ին կետերով սահմանված սերտիֆիկատի և պատվաստման սերտիֆիկատի առկայության և զննության արդյունքներով հոսպիտալացման ենթարկվելու դեպքերից, մյուս բոլոր դեպքերում ենթակա են ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:».
  1. որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտա­կան կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների, Հայաստանի Հանրա­պե­տությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց) սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատ կամ 2․1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ չունենալու (չներկայացնելու) դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է։».
  1. որոշման հավելվածի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.2-րդ կետով.
«15.2. Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցու­թյուն­ները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորու­թյունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:».
  1. որոշման հավելվածի 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են` 1)   տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի)․ 2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծա­ռա­յող­ների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառա­յության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ ընտանիքի անդամի ծանր հիվան­դու­թյան կամ մահվան, կամ 9-րդ մասով սահմանված, ինչպես նաև 11-րդ մասի համաձայն՝ 15 օրացուցային օրից ավելի տրվող վերականգնողական արձա­կուրդների):»:
  1. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 20-ից, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերը՝ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից, 5-րդ, 6-րդ ենթակետերը՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր