Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր  Մ3 ավտոճանապարհի  54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: