00:00:00

«Իրավունք». Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանին հանձնելու հուշագրի «քավորը»

14:18, 11 նոյեմբեր 2021 Մամուլ

«Իրավունքը» գրում է. «Համացանցը ցնցեց Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը տեղադրելու է մաքսային եւ սահմանային կետեր: Մինչդեռ իրականում սա ամենեւին էլ նորություն չէ: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, ըստ որի, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել այդ ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Ըստ նույն փաստաթղթի, հայ զինվորները պետք է լքեին այդ դիրքերը սահմանազատման ընթացքում, բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ` նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր