00:00:00

«Փաստ». Տիգրան Ուրիխանյանը՝ դեսպա՞ն

13:44, 11 նոյեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, այդ թվում՝ դեսպանների ու միջազգային կազմակերպություններում մեր երկրի ներկայացուցիչների կազմում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանությունները «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին առաջարկել են ստանձնել Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Թե ինչ պատասխան է տվել Ուրիխանյանը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն փաստ է, որ Բելառուսում ՀՀ դեսպանի փոփոխություն տեղի չի ունեցել և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա արդեն չի սպասվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր