00:00:00

«Ժողովուրդ». Դատավորները հրաժարվում են ապօրինի գույքի բռնագանձումների որոշումներ կայացնել

13:11, 11 նոյեմբեր 2021 Մամուլ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ դատավորների շրջանում ներքին քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ մտահոգություն հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը որպես ապօրինի գույք բռնագանձել, եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել: Դատավորները կարծում են, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի: Թե ինչով կավարտվեն ներքին քննարկումները, դեռ հայտնի չէ: Սա այն դեպքում, որ դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Հարությունյանի մասին է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր