00:00:00

Արմեն Սարգսյանի՝ Արցախ այց նախատեսված չէ

22:44, 10 նոյեմբեր 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արցախ այց նախատեսված չէ։ Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Արմեն Սարգսյանը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե պատերազմի ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ինչու Արմեն Սարգսյանը Արցախ չի այցելում։ Գրավոր հարցադրում էինք արել, ե՞րբ է նախատեսված այց։ Ի պատասխան նախագահի աշխատակազմից հայտնել են․ «Արցախ այցը Հանրապետության նախագահի աշխատանքային մեծ օրակարգում է, սակայն այս պահին այդպիսի այց դեռևս նախատեսված չէ:  Հանրապետության նախագահի՝ Արցախ այց կազմակերպելու դեպքում  հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի»: Նշենք, որ 44 օրյա պատերազմի ավարտից և հայկական կողմի պարտությունից հետո Արցախ չի այցելել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ևս մեկ տարուց ավել է Արցախ չեն այցելում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր