00:00:00

Արմեն Սարգսյանի օրակարգում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջն այլևս չկա

02:22, 11 նոյեմբեր 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջն այլևս չկա։ Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախագահի աշխատակազմից։ Մենք գրավոր հարցում էինք ուղարկել Արմեն Սարգսյանին, հարցնելով վերջինիս թե՞ շարունակում է արդյո՞ք պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Միաժամանակ խնդրել էինք դրական պատասխանի դեպքում նշել այն քայլերը, որոնք նա իրականացնելու է։ Նախագահականից պատասխանել են հետեւյալը․ «Կառավարության հրաժարականի վերաբերյալ Հանրապետության նախագահի տեսակետներն ու հայտարարություններն արվել են որպես ելք-առաջարկություն՝ հաղթահարելու այդ պահին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, առաջին հերթին նկատի ունենալով երկրի կայունությունն ու իրավիճակի լիցքաթափումը, անցնցում անցումն ընտրական գործընթացի և, ի վերջո, կառավարության ձևավորումը ընտրությունների միջոցով»: Ստացվում է Արմեն Սարգսյանը նախկինում ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջել, այլ նկատի է ունեցել ընտրություններ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր