00:00:00

Ադրբեջանական կողմը այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի․ ԱԽ քարտուղար

02:01, 11 նոյեմբեր 2021

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք։ Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, թե վերջին շրջանում Կառավարության կողմից կատարված աշխատանքների արդյունքում այսօր Երևան-Կապան ճանապարհը երևի վերջին 15 տարվա ընթացքում լավագույն ճանապարհն է։ Գրիգորյանի խոսքով՝ այն համայնքերի համար (Շուռնուխ, Որոտան, Ճակատեն), որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհին, աշխատանքներ են կատարվում, որ այդ համայքների ճանապարհները բարեկարգվեն, այժմ դրանք ասֆալտապատ չեն, բայց մոտ ժամանակներում ասֆալտապատ կլինեն։ ԱԽ քարտուղարը ընդգծեց՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր