00:00:00

Լեռնային Ղարաբաղում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին

22:40, 10 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին, փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։ «Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ չեն պահպանվել։ Խորհրդային տարիներին բոլորը ավերվել են բոլշեւիկների կողմից, եւ Քրիստոսի Սուրբ Ծննդի պատվին բացված այս ռուս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,-ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բոդրովը։ Տաճարի բացումից հետո այնտեղ մատուցվել է   առաջին աղոթքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր