2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին փոխանցվել է 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցել 149 քրեական գործ, որից 127-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 14-ը՝ հատուկ քննչական ծառայություն, 8-ը՝ ՀՀ ՊԵԿ:

Միայն նշված 149 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20.967.661.169 ՀՀ դրամ և 18.880 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 20.809.387.555 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 153.530.985 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝  4.742.629 ՀՀ դրամ և 18.880 ԱՄՆ դոլար:

Զուգահեռաբար նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ընդհանուր առմամբ 264 քրեական գործ, որից գերակշիռ մասը՝ 188 քրեական գործ հարուցվել է Ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի հիման վրա:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 24.607.971.770 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 24.378.963.387 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 80.752.153 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 148.256.230 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566.199.139 ՀՀ դրամը, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 5.907.732 ՀՀ դրամը: