00:00:00

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում Նորա մայրիկի մահվան առթիվ սրտաբուխ խոսքերի համար

20:49, 10 նոյեմբեր 2021

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար: Նախագահ Սարգսյանը բարեմաղթում է, որ Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին: ՀՀ երրորդ նախագահին անցած երկու օրերին խորին վշտակցություն և զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ Հայաստանից, Արցախից և արտերկրից՝ պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Նորա մայրիկի օջախում երբևէ հյուրընկալության արժանացած բազմաթիվ մարդիկ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր