Նոյեմբերի 8-ին՝ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքը, որը կազմակերպիչները որակել էին «դիմադրության» շարժում որեւէ նշանակություն չունեցավ, բացի այն, որ դաշինքի մի քանի անդամներ բեմահարթակից կրկնեցին նախկինում արված հայտարարությունները։ Հետևաբար տրամաբանական հարց է առաջանում, ի՞նչ էին ուզում ասել հանրահավաքի կազմակերպիչներն, ո՞րն էր նորությունը։ Առաջին հայացքից նույնաբովանդակ ելույթներ, դատարկ խոստումներ և տուն ճանապարելու իշխանսաղաթելյանական բանաձև։

Հանրահավաքին սպասվածից քիչ թվով մարդկանց ներկայությունը ևս խոսուն ապացույցն է այն բանի, որ «Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդներ՝ Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանի տեղակալ Իշխան Սաղաթելյանն այլևս լուրջ չեն ընկալվում հասարակության կողմից։ Սա թերևս առանձին քննարկման թեմա է։

Ուշագրավ է, որ դաշինքի՝ տևական դադարից հետո կազմակերպած հանրահավաքին ներկա չի եղել նույն դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Մամուլում այդ մասին արդեն իսկ հրապարակում կա։ Նույն այդ հրապարակումների համաձայն դաշինքի անդամները նախատել են Գևորգյանին բացակայության համար, ընդգծելով, թե Քոչարյանի մասնակցության պարագայում, ինքն ուղղակի իրավունք չուներ ներկա չգտնվելու։ Բայց մեր աղբյուրների փոխանցմամբ Արմեն Գևորգյանը համարժեք պատասխան է տվել իրեն նախատողներին, ասելով, թե իսկզբանե լուրջ չի վերաբերվել հանրահավաք իրականացնելու և այսպես ասած «դիմադրության» շարժումին։ Այս հանգամանքն ավելի է զայրացրել դաշինքի մի քանի անդամների, ովքեր Ռոբերտ Քոչարյանի մոտ սկսել են վատաբանել Գևորգյանին։ Նույն տեղեկությունների համաձայն խիստ լարված են Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի հարաբերությունները։ Միաժամանակ Գևորգյանին հիշեցրել են, որ նա այսօր անձեռնամխելիություն ստացել է բացառապես Քոչարյանի շնորհիվ և պարտավոր է ենթարկվել վերջինիս։

Ի դեպ Արմեն Գևորգյանը միակը չէ, որ ունի անհամաձայնություն դաշինքի առաջնոդների ու նրանց ծրագրերի վերաբերյալ։ Չի բացառվում, որ առաջիկայում այլ պատգամավորներ ևս անհամաձայնություն դրսևորեն և դուրս գան խմբակցությունից։ «Հայաստան» դաշինքում արշալույսները խաղաղ չեն։