00:00:00

Դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ կառնվեն 1 մլն դրամ և ավել պայմանագրային արժեքով շինաշխատանքները

18:03, 10 նոյեմբեր 2021

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև՝ պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021թ. դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավել պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՎԾ-ն: «Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր