00:00:00

Փաշինյանն ու Քոչարյանը եղբայրներ են․ Մհեր Արմենիա

16:18, 10 նոյեմբեր 2021

«Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան, որը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից ոտքով քայլերթ էր իրականացրել դեպի Երևան շարունակում է ֆեյսբուքյան իր էջում տարբեր գրառումներ անել, որոնք առաջացնում են ընթերցողների մեծ մասի ծիծաղը։ Երեկ էլ Մհեր Արմենիան հերթական գրառումն է արել։ Իհարկե «քաղաքական գործիչը» իր գրառումները ոչ թե հայերեն, այլ լատինատառ է գրում։ Ըստ «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավարի Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը եղբայրներ են։ Այս գրառումը ևս դասվել է Մհերի նախորդ գրառումների շարքին և առաջացրել նրա հետևորդների ծիծաղը։ Շատերը զավեշտալի մեկնաբանություններ են թողել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր