00:00:00

Եվրամիության և Շենգեն գոտու ո՞ր երկրներն են ընդունում «Սինոֆարմ» պատվաստանյութը

16:07, 10 նոյեմբեր 2021

Համաձայն պատվաստանյութերի ստուգման VisaGuide.World հարթակի տվյալների, որը հնարավորություն է տալիս ճամփորդող անձանց ստուգել պատվաստանյութի վավերականությունը որևէ երկրում, Եվրամիության և Շենգեն գոտում գտնող հետևյալ երկրները ընդունում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը: Ավստրիա Կիպրոս Հունաստան Հունգարիա Իսլանդիա Նիդերլանդներ Իսպանիա Շվեդիա Ֆինլանդիա Շվեյցարիա Իսպանիան առաջին երկրներից է, որ ընդունել է Սինոֆարմ պատվաստանյութը: Ճանապարհորդության գործընթացը հեշտացնելու և ազատ տեղաշարժին աջակցելու նպատակով Նիդեռլանդները ևս որոշեց թույլ տալ «Սինոֆարմ»–ով պատվաստված բոլոր անձանց մուտքը: Ըստ Schengenvisainfo հարթակի՝ թեպետ Ավստրիան ևս ընդունում է «Սինոֆարմ» պատվաստանյութը, բայց ասվտրիական իշխանությունները զգուշացրել են, որ դրանով պատվաստված անձինք չեն կարող մուտք գործել հյուրանոցներ, ռեստորաններ, կամ օգտվել այլ ծառայություններից, երբ գտնվում են երկրի տարածքում: «Սինոֆարմ» պատվաստանյութը ընդունում են նաև Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ևս ընդունում է «Սինոֆարմ» պատվաստանյութը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր