00:00:00

Վստահ եմ, առաջիկայում մենք ունենալու ենք առավել թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման մարմիններ. Էդուարդ Բաբայան

15:40, 10 նոյեմբեր 2021

Էդուրադ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում.
Կենսունակ տեղական ինքնակառավարումն ամենակարևոր քննությունն է պետականություն կերտող ցանկացած հասարակության համար: Լինել զարգացող պետություն՝ նշանակում է ունենալ կայացած տեղական ինքնակառավարման մարմիններ:
Շնորհավորում եմ բոլոր համայնքներին, համայնքների ղեկավարներին, համայնքի զարգացման մեջ ներդրում ունեցող յուրաքանչյուր բնակչի՝ այս կարևոր օրվա կապակցությամբ:
Հարկավոր է ջանք չխնայել՝ տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարության բարձրացման ուղղությամբ՝ առաջին տեղում դասելով գյուղի, համայնքի շահերը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ համայնք, բարեկեցիկ գյուղ և քաղաք ունենալն է` նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական և արտադրական ենթակառուցվածքներով:
Վստահ եմ, առաջիկայում մենք ունենալու ենք առավել թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման մարմիններ:
Միասի՛ն իրագործենք այս տեսլականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր