00:00:00

Գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա, էլէներգիայի հարցը քննարկվում է

11:14, 10 նոյեմբեր 2021

Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022 թվականի հունվարի 1-ից չի բարձրանա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Բաղրամյանը նշեց, որ բոլոր ժամկետներն անցել են, ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ այդ մասով դեռ քննարկումներ են ընթանում․ «Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր