00:00:00

Արա Մկրտչյանը կալանավորվեց

14:46, 10 նոյեմբեր 2021

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը կկալանավորվի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով՝ երկու դրվագ, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագ և 315 պրիմ 2 հոդվածով։ Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։ Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր