00:00:00

«Ժողովուրդ». Ինչու Արմեն Գրիգորյանը չի մասնակցել հանրահավաքին

13:09, 10 նոյեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։ Պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գեւորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց կապ հաստատել Արմեն Գեւորգյանի հետ ու լսել նաեւ նրա տեսակետը, սակայն մեր ոչ միայն զանգերը, այլ նաեւ օգնականի միջոցով ուղարկված հաղորդագրությունն անպատասխան մնացին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր