00:00:00

«Իրավունք». Կապանում աճում է հիասթափությունը

13:01, 10 նոյեմբեր 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Կապանում «Շանթ» դաշինքով առաջադրված, գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի վարկանիշը, ում բացահայտ եւ ոչ բացահայտ սատարում է նաեւ երկրորդ նախագահի կրտսեր որդին, կապանցիների խոսքով՝ սրընթաց գահավիժում է:   Աղբյուրի խոսքերով. «Ոչ իշխանության թեկնածուն ա մի բան, ոչ՝ Փարսյանը: Նրա հետ հույսեր էինք կապում, բայց հիմա տարբեր ուժեր են սատարում, ով իմանա՝ ինչի համար»: Աղբյուրը նաեւ այն կարծիքին է, որ կապանցիների մոտ աճում է հիասթափությունը եւ մեծ հավանականությամբ՝ շատ քիչ մասն է մասնակցելու ընտրություններին: «Թշնամին քթներիս տակա հասել, ոչ սիրտ ունենք, ոչ՝ հավես»,- նշեց աղբյուրը: Նկատենք, Կապանը քաղաքապետ է ընտրելու այս կիրակի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր