00:00:00

ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատել է ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչի սպանությունը

03:18, 10 նոյեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրից: Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման գործունեության մասին 2021 թ. նոյեմբերի 9-ի ինֆորմացիոն տեղեկանքի՝ նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 14:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկը սպանվել է: «Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը», - նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր