00:00:00

Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան

01:07, 10 նոյեմբեր 2021

Ամեն ինչ նոր է սկսվում. Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը վերածվում են մի մեծ կծիկի և որևէ իրադարձություն դրանցից մեկում ուղղակիորեն դետոնացիա է ենթարկում մյուսներին, և այս մեծ տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու՝ աներևակայելի կոալիցիաներ կարող են ստեղծվել, վերաբաժանումներ ու սահմանների փոխակերպումներ են լինելու, ժամանակն էլ սկսել է արագ աշխատել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Խաղացողները շատ են, ու նրանց հարաբերությունները կայուն չեն, կարող են արագորեն փոխվել ու յուրաքանչյուրն երկակի խաղ է խաղում ու խաղալու։ Ու ամենակարևորն այն է, որ առաջին պլան է գալիս ոչ թե բանակների ու տնտեսությունների հզորությունն, այլ փոփոխությունների տրամաբանությունն ճիշտ հասկանալն ու ճիշտ խաղալը։ Չգիտեմ որտեղ` ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա։ Նաև կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից»,- գրել է Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր