00:00:00

Եվրամիության պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ն չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին

22:28, 09 նոյեմբեր 2021

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ  Եվրամիությունը չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի կողքին: «Այսօր հիշում ենք բոլոր նրանց, ովքեր սպանվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղության: Եվրոպական Միությունը կանգնած է ձեր եւ տարածաշրջանի կողքին»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Տոյվո Կլաարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր