00:00:00

ՌԴ-ն պատրաստ է «Սպուտնիկ Վ»-ի հավելյալ խմբաքանակ ուղարկել Հայաստան. դեսպան

18:01, 09 նոյեմբեր 2021

Ռուսաստանի Դաշնությունը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է կորոնավիրուսային պատվաստանյութ «Սպուտնիկ Վ»-ի  հավելյալ խմբաքանակ ուղարկել Հայաստան։ Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Դուք գիտեք, որ «Սպուտնիկ Վ»-ն Հայաստանում բավական լայնորեն օգտագործվում է, արդեն մեծ խմբաքանակներ են ուղարկվել Հայաստան։ Եթե անհրաժեշտություն լինի, Ռուսաստանը պատրաստ է պատվաստանյութի հավելյալ խմբաքանակ ուղարկել», - ասել է նա։ Ինչ վերաբերվում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութին, դեսպանը հաստատել է, որ այն արդեն արտադրվում է Հայաստանում և ուղարվել է ՌԴ ստուգման համար։ «Մնացյալ մանրամասները պետք է ճշտել մասնագետներից», - նկատել է Կոպիրկինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր