00:00:00

Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք․‹‹Այլընտրանքային նախագծեր խումբը››՝ դատավորի հայտարարության մասին

20:33, 09 նոյեմբեր 2021

«‹Այլընտրանքային նախագծեր խումբը›› հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր: Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով՝ քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկացնում դատախազներին, որ նիստը հետաձգվելու է, իսկ Արմեն Գևորգյանին պատասխանում են, որ նրա դիմումը կքննարկվի այսօրվա նիստում, որն, ըստ էության, արդեն պարզ էր, որ չի կայանալու: Ստացվում է, որ Դանիբեկյանի համար դատախազությունը ավելի բարձր օղակ է, քան ԱԺ-ն, որովհետև ԱԺ պատգամավորին, ով օժտված է ներկայացուցչական մանդատով կարելի է կանչել հետաձգված նիստին: Բայց սրանով աբսուրդի թատրոնը չի ավարտվում: Աննա Դանիբեկյանն անում է հերթական անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, և այլ տարածք մեկնելու համար նրան անհրաժեշտ է վարույթն իրականացնողի թույտվությունը: Աննա Դանիբեկյանը Արցախը համարո՞ւմ է այլ տարածք:  Նախորդ տարի այս օրերին, երբ իր իմացությամբ Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը գտնվում էին Արցախում, Արցախը այլ տարածք չէ՞ր: Հավանաբար, Դանիբեկյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում նոյեմբերի 9-ի դրությամբ: Հետաքրքիր է նաև Դանիբեկյանի անձնական դիքորոշո՞ւմն է, թե իշխանությունների: Զուտ իրավական տեսանկյունից, մի բան ակնհայտ է, որ Դանիբեկյանը դրսևորում է ակնհայտ կանխակալ մոտեցում, որը խիստ կասկածի տակ է դնում նրա անաչառությունը, և ցուցաբերում է դատավորին  ոչ հարիր վարքագիծ: Հ.Գ. Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ նիստերի դահլիճում հրավառություն են կազմակերպելու՝ Ալիևին համահունչ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր