00:00:00

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի ստորագրված հայտարարությունը չափազանց կարևոր փաստաթուղթ է. Պեսկով

20:11, 09 նոյեմբեր 2021

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի հարցով չափազանց կարևոր է, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը: «Մեկամյա վաղեմության փաստաթղթերը գնահատում ենք որպես չափազանց կարևոր, կարևոր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք թույլ են տվել վերջ դնել պատերազմին և կանգնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ճանապարհին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Վերջինս հավելել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր գործառույթները տարածաշրջանում, ապահովում է անվտանգությունը, հրադադարի ռեժիմի մշտադիտարկումը, փախստականների վերադարձի ընթացակարգը: «Դա չափազանց կարևոր է: Այդ իսկ պատճառով՝ ստորագրված փաստաթղթերի նշանակությունը գերագնահատել դժվար է»,- ընդգծել է Պեսկովը: Նա նաև տեղեկացրել է, որ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին շփումներ նախատեսված չեն ՌԴ նախագահի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև: «Ինչ վերաբերում Բաքվի և Երևանի հետ շփումներին, ապա Մոսկվայից դրանք տեղի են ունենում տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր սկզբունքով: Ինչ վերաբերում է երեքով շփմանը, եթե և երբ նման պայմանավորվածություն ձեռ բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք: Ներկա պահին հստակ որոշումներ չկան»,- հավելել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր