00:00:00

Պատերազմը պարտված իշխանությունը և պատերազմում առաջնորդող պրոպագանդիստը միավորում են ջանքերը. Անի Սամսոնյան

19:17, 09 նոյեմբեր 2021

Պատերազմը պարտված իշխանությունը և պատերազմում առաջնորդող պրոպագանդիստը պատերազմից մեկ տարի հետո պայմանավորվում են միավորել ջանքերը, բացահայտել պարտության պատճառները և հասնել ճշմարտության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իմացած եղեք, որ այդ «ճշմարտությունը» երբեք չի փարատելու մեր մտահոգությունները և լույս չի սփռելու մութ պատմությունների վրա: Հակառակը այդ «ճշմարտության» մեջ թաղվելու են բոլոր մութ պատմությունները: Իշխանությունն իրեն քննության է առնելու զոհի, արդարի, խաբվածի, տառապածի, ժողովրդի և նախկինների բոլոր մեղքերով խաչվածի պատվանդանից և սրբագրելու է սեփական պատմությունը սերունդների առջև ինքնամաքրվելու նպատակով:2020 թ. պատերազմը քննելու համար անհրաժեշտ է առնցազն 2-3 տարի փաստահավաք աշխատանք կատարելու և իրադարձությունների մեջ խորամուխ լինելու համար: Աժ քննիչ հանձնաժողովը օրենքով ունի վեցամսյա գործունեության ժամկետ, որը կարելի է երակարաձգել առավելագույնը ևս վեց ամիս, ինչը անբավարար է նման ահռելի աշխատանք կատարելու համար, չհաշված այդ հանձնաժողովի ձևաչափի անպտղությունը: Ես ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցին (ի դեպ Աժ-ում քննարկվելուց առաջ այդ զեկույցը բացի հանձնաժողովի անդամներից ամբողջ ԱԺ-ում կարդացել էին երկու պատգամավոր, երկուսն էլ Լուսավոր Հայաստան խմբակցությունից): Ես չէի ցանկանա, որ վերջին պատերազմը քննվի այնպես, ինչպես Ապրիլյան 4-օրյա պատերազմը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր