00:00:00

Ադրբեջանցին Ռամիլ Սաֆարով ծնող ազգ է, ես չեմ պատկերացնում խաղաղ համագոյակցություն․ Թագուհի Թովմասյան

16:19, 09 նոյեմբեր 2021

Առաջնահերթ Հայաստանը պետք է դատապարտի Ադրբեջանի ցանկացած գործողություն, որովհետև եթե Հայաստանը չի իրականացնում է իր ագրեսիվ քարոզչական քաղաքականությունը, աշխարհը նույնպես անտարբեր է լինում։ Այս մասն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Մենք ինչքան խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք պատասխան ագրեսիա։ Ես չեմ հիշում, որ երբևէ մեր խաղաղության ձեռքն ադեկվատ ընդունվի։ Այս ֆոնին մարդասիրական արժեքներից խոսող քաղաքակիրթ մարդկությունը լուռ նայում է, թե ինչպես է Ադրբեջանը նշում մարդասպանության իր տոնը։ Աշխարհը, իրոք, մեզ մենակ է թողել մեր բոլոր ցավերի մեջ։ Մեզ համար շատ կարևոր պետք է լինի մարդու կյանքը։ Սպանվողը եղել է քաղաքացիական անձ, շինարարությամբ է զբաղված եղել, չի արել որևէ ագրեսիվ գործողություն, որը կարող էր դրդել նման քայլի։ Ադրբեջանական ագրեսիան այսօրինակ գործողություններով փորձում է «մատաղ» անել հայերին իրենց հաղթանակին, ինչը պետք է աշխարհը դատապարտի»,- նշեց նա։ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ իշխանությունը միայն «դատապարտում եմ» արտահայտությամբ չպետք է սահմանափակվի։ բառը միայն բավարար չէ։ «Դատապարտման տեքստերը պետք է ուղարկվեն աշխարհի բոլոր կառույցներին, պետք է աշխարհից պահանջենք դատապարտել նման երևույթները, որովհետև աշխարհն աչքերը փակում է, ասում է՝ ռուս խաղաղապահները ձեզ մոտ են, մենք այլևս ոչինչ չունենք անելու, բայց արդեն երկրորդ դեպքն է՝ ռուս խաղաղապահի ներկայությամբ կրակ է արձակվում։ Ես հուսով եմ, որ ռուսական կողմն աչքի կընկնի օպերատիվությամբ և վերաբերմունք կարտահայտի, որովհետև սա ապտակ է նաև ռուսական կողմին։ Սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ, եթե թողնենք անհետևանք»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Ըստ Թագուհի Թովմասյանի՝ հնարավոր չէ պատկերացնել արցախցու, որը կցանկանա ապրել Արդբեջանի կազմում; «Ես կդժվարանամ պատասխանել՝ արցախցին և ադրբեջանցին կարո՞ղ են ապրել նույն հողի վրա։ Խորհրդային միության տարիներին Վարդենիսում եղել է խաղաղ համագոյակցություն ադրբեջանցիների հետ, և իմ հորեղբայրն ընկերություն է արել ադրբեջանցիների հետ։ Եվ մի օր իր ադրբեջանցի ընկերը, որն իրեն պարտք է եղել, հրավիրել է գառ ուտելու և վերջում կացնահարել է իմ հորեղբորը։ Նրանք այդ տեսակն են, ես չեմ պատկերացնում խաղաղ համագոյակցություն։ Նրանք կացնահարող, թիկունքից հարվածող տեսակ են, և որքան էլ մենք փորձենք չտեսնել այդ իրողությունը, չի հաջողվելու։ Ադրբեջանցին Ռամիլ Սաֆարով ծնող ազգ է, և նրանք շարունակում են այժմ դպրոցական դասարաններից ատելություն սերմանել հայերի նկատմամբ»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր