00:00:00

Թշնամին քթներիս տակ անում է այն ինչ ուզում է ու ոչ մի համաչափ գործողություն. Աբրահամյան

15:19, 09 նոյեմբեր 2021

Շատ քչերը կհասկանան այն արցախցիներին, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ապրել Արցախում և ամեն օր իրենց մաշկի վրա զգում ադրբեջանցիների շունչն ու դրանից բխող պարբերական ագրեսիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Շատ քչերը կհասկանան այն արցախցիներին, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ապրել Արցախում և ամեն օր իրենց մաշկի վրա զգում ադրբեջանցիների շունչն ու դրանից բխող պարբերական ագրեսիան։ Հասկանում ե՞ք, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, յուրաքանչյուր օր, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են տարբեր ուղղություններով երթևեկում ու այդ ճանապարհին ադրբեջանցին, օրը ցերեկով անզեն քաղաքացիական անձանց է գնդակահարում, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավոր են։ Թշնամին քթներիս տակ անում է այն ինչ ուզում է ու ոչ մի համաչափ գործողություն։ Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու։ Սրանց կանգնեցնել է պետք, այսպես շարունակվել չի կարող»,- գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր