Նիկոլական երեսփոխան Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը Գռզոն, մահաբեր Նիկոլի հետ այսօր առավոտյան այցելել էր Եռաբլուր և պատասխանելով լրագրողների հարցերին ասել է."Ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել"...Այո՛, հնարավոր է, բայց մեկ դեպքում...Եթե այդ նույն հարևանը ևս ցանկություն ունի... Իսկ եթե դիմացինը՝ Ադրբեջանը, ցանկություն չունի, ապա մեր խաղաղասիրական կոչերը դիտվում են որպես թուլություն, անողնաշարություն, վախկոտություն և սեփական շահերի դավաճանություն...Բաքվում հենց այդպես էլ դիտում են Նիկոլ Անհողի խաղաղասիրական զառանացանքները...
Երեսփոխան Գռզոն անդրադառնալով ադրբեջանցիների կողմից խաղաղ հայերի սպանելուն հայտնում է."Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած"...
Այս մտքի հեղինակ երեսփոխան Խաչատուրը շատ լավ գիտի, որ իր ասածը, մեղմ ասած, անտրամաբանական է, քանի որ թուրքը նպատակադրված անում է այն ինչ ցանկանում է՝ թքած ունենալով Նիկոլ Անհողի սկսած խախաղության գործընթացի վրա և այսպիսի սադրանքներով հասկացնելով, որ դեմ է այդ ամենին... Բաքվի դրա պատասխանը, երեկ ազերիների կողմից սպնաված 22-ամյա Մարտիկն է...
Հետաքրքիր է, ինչպես կխոսի Նիկոլին սատարող երեսփոխան Խաչատուր Սուքիասյանը, եթե թուրքը սպանի իր որդուն...
Հ.Գ. Ի գիտություն նիկոլական երսփոխանի, երբ երեկ Ադրբռջանի բռնապետը հայտարարում էր, որ հիմա հայերը կապրեն պարտված ժողովրդի ու պետության խարանով, դա իրեն էլ է վերաբերվում...
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը