00:00:00

Ցանկացած հարեւանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել. Խաչատուր Սուքիասյան

14:18, 09 նոյեմբեր 2021 Տեսանյութեր

Այս պատերազմից այն դասը քաղեցինք, որ պետք է կազմակերպված լինենք. այս պատերազմը մեզ ասաց, որ շատ սխալ ենք համակարգերը ստեղծել, որոնք պետք է մեզ պաշտպանեին, որ պետք է մեզ պաշտպնեինք, պետք է զոհեր չունենայինք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: «Դուք ինքներդ լավ գիտեք, որ այդպես է եղել 10-20 տարիներ: Ես կարծում եմ, այդ ամենը պետք է ամեն րոպե հիշել եւ ամեն ինչ անել հանուն Հայաստանի»,-ասաց նա: Անդրադառնալով վարչապետի խոստացած «խաղաղության դարաշրջան բացելու» հայտարարությանը, նա ասաց. «Ես կարծում եմ՝ ցանկացած հարեւանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել: Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած: Ինչպես զարգացած երկրներն են, որ իրենց տարածքներն օգտագործում են հարեւան երկրների համար, այդպես էլ պետք է լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ մյուս հարեւանների տարածքները»: Ինչ վերաբերում է պատերազմի հետեւանքների համար մեղավորներին, իշխող խմբակցության պատգամավորը նշեց. «Իհարկե կան մեղավորներ, բայց որոշողը ես չեմ, քննությունն է: Իհարկե, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, ցանկացած քաղաքացի, ցանկացած օպաշտոնյա ունի, եթե թերացել է: Խնդիրն այն է, որամեն մի հատված պետք է խորը ուսումնասիրվի եւ եզրահանգման գան: Պետք է անմեղ մարդիկ չտուժեն, իսկ մեղավորները պատասխան տան»: https://www.youtube.com/watch?v=s9fnbotVaQY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր