00:00:00

«Փաստ». «Հայրենիքի» կոնսոլիդացնող թեկնածուն. Վահե Դոխոյանը Վանաձորի ընտրությունների ֆավորիտներից է

13:28, 09 նոյեմբեր 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի ավագանու դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ ։ Այստեղ ևս բավականին թեժ մրցակցություն է սպասվում, սակայն, ինչպես այլ մրցակցային համայնքներում, Վանաձորում էլ կան ընդգծված առաջատարներ: Նրանցից մեկը համարվում է «Հայրենիք» կուսակցության տեղական կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը, որն, ըստ վանաձորցիների, իրական այլընտրանք է թե՛ գործող մարզպետին, որը ներկայացնում է իշխող ՔՊԿ-ն, թե՛ Վանաձորը մինչև վերջերս ղեկավարած Մամիկոն Ասլանյանին։ Վանաձորում շատերը վստահ են, որ Վահե Դոխոյանը կոնսոլիդացնող դերակատարություն ունի Վանաձորի հասարակության մեծամասնության համար, որը փոփոխությունների ձգտում և օրակարգ ունի։ «Փաստի» տեղեկություններով, Դոխոյանը պարկեշտ, ազնիվ, անկաշառ գործչի համբավ ունի, ինչի արդյունքում հարգանք, ճանաչում ու համակրանք է վայելում վանաձորցիների շրջանում: Ընդ որում, դա վաստակել է թե՛ մինչ «Հայրենիքին» անդամագրվելը, թե՛ դրանից հետո: Նրան ճանաչողները շեշտում են, որ նա բացառիկ կազմակերպչական ունակություններ ունի, հրաշալի տիրապետում է Վանաձորի տնտեսությանը, հիմնախնդիրներին. ի վերջո, Վահե Դոխոյանը մոտ տասը տարի քաղաքի ավագանու անդամ է, ակտիվորեն աշխատում է հասարակության տարբեր խմբերի հետ՝ դառնալով նրանց տրամադրությունների կրողը քաղաքային ավագանիում։ Ի դեպ, Վանաձորում «Հայրենիքի» թեկնածուի շանսերը բավական բարձր են գնահատում և կարծում են, որ նրա հաղթանակը չի սահմանափակվի միայն տեղական էֆեկտով և կարող է ունենալ ներքաղաքական կարևոր նշանակություն, որովհետև նոր որակի ընդդիմության ձևավորման ու ընդդիմադիր ռացիոնալ օրակարգի ձևակերպման ուղերձ կարող է դառնալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր