00:00:00

Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենի հետ

03:59, 09 նոյեմբեր 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկում (ՀԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցության շրջանակի և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Փոխվարչապետը ՀԲ գործընկերոջը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են սերտ համագործակցությունը դրանց իրականացման ուղղությամբ: Ընդգծվել են կապիտալ ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր