00:00:00

Հասկանու՞մ են արդյոք փաշինյանական իշխանությունները, որ այսօրվա խաղաղ հայերի գնդակահարությունը «մատաղ էր» անձամբ Ալիեւի կողմից իր վայրի ցեղակիցների և 2020 թ նոյեմբերի 9 «պատվին»

03:48, 09 նոյեմբեր 2021

Ինձ հետաքրքիր է, թե որքան հայ պետք է սպանեն թուրքերը և ադրբեջանցիները, որ Հայաստանի ադեկվատից դուրս գերսուպերխաղաղասեր իշխանությունները ի վերջո հասկանան, որ երբ խաղում ես թուրքալեզու վիժվածքների հետ «խաղաղության դարաշրջան» կոչվող խաղը, իրենք դա հասկանում են միմիայն որպես ազդակ, որ հայերին կարելի է անպատիժ ՍՊԱՆԵԼ։
Իսկ հասկանու՞մ են արդյոք փաշինյանական իշխանությունները, որ Շուշիի մատույցներում այսօրվա խաղաղ հայերի գնդակահարությունը "մատաղ էր" անձամբ Ալիեւի կողմից իր վայրի ցեղակիցների և 2020 թ նոյեմբերի 9 «պատվին»։
Իհարկե, այսօրվա արցախցի խաղաղ բնակչի սպանությունը լրջագույն հարված էր նաև ռուս խաղաղապահների ուղղությամբ և կարծում եմ, որ ռուսները այս թեման հենց այնպես թույլ չեն տա, որ ադրբեջանցիները մարսեն, սակայն այստեղ կարևորը հայկական կողմի արձագանքն է, որը ըստ երևույթի բացի դատարկ «դատապարտող» հայտարարություններից առ այն որ «սպանել հայերին չի կարելի» ուրիշ ոչ մի բան չի ձեռնակրկվի։
Որքա՞ն հայերի կյանք պետք է խլեն ադրբեջանցի վայրենիները, որ մենք բոլորս ի վերջո ուշքի գանք։
Հա մեկ էլ մի բան, չեմ ուզում հղում տալ նացիստ և մարդասպան Ալիևի խոսքերին, բայց նա բոլոր հայերին,ավելի ճիշտ «խաղաղություն» ցանկացողներին այսպիսի բառեր էր ուղղել այսօր՝ Հայաստանի և հայերը այսուհետ ապրելու են գլուխները կախ, որպես պարտված պետություն և ազգ։
Սա է ձեր «խաղաղության դարաշրջանի» գինը։
Թե՞ սա է այն Ապագան, որը կա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր