00:00:00

Վայոց ձորում միկրոավտոբուսը բախվել է արգելապատնեշներին և գլորվել ձորը. կան վիրավորներ

02:46, 09 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր